...

Թամադա Իշխանը

Թամադա Իշխանը

«Տղես, խոստումս ուժի մեջ է՝ քո հարսանիքը Շուշիում ենք անելու». Իշխան Սաղաթելյան:

«ՉԻ». Գոնե հասցնեն մինչև հարսանիքը Պոլիսն արյան ծով սարքել, որպեսզի մի քանի ընտիր կենաց ավելանա: Չէ՞ որ այս մարդկանց գործն է մարդկանց վրա կենաց վաճառելը և արդյունքում քաղաքական դերակատարում ունենալը:

Իշխան ջան, դաշնակ ջան, 45 օր պատերազմ էր, ո՞ւմ էիր սպասում՝ գնայիր և կռվեիր, պահեիր Շուշին: Հազար անգամ ասացին, որ Շուշին վտանգված է, ինչո՞ւ չգնացիր, որ հիմա էլ ամոթով մնաս տղայիդ մոտ:

Թե՞ քեզ թվում էր՝ Շուշին կարելի է պահել Երևանում ինտրիգներ հյուսելով, կուսակցական տաքուկ աշխատասենյակներում հարցազրույցներ տալով:

Իմիջիայլոց, հիմա ամենահարմար պահն է, Շուշիում թշնամին դեռ ամբողջովին չի ամրապնդվել, եթե հենց հիմա ուղևորվես Շուշի, կարող է շանս ունենաս պահել խոստումդ: Հիմա չգնացիր, հետո տղադ մեծանալու է և հասկանա, որ հայրը ընդամենը դաշնակ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1539 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ