Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Ալիևի արած մի շարք հայտարարություններ հասկանալի չեն, դա հրաժարո՞ւմ է բրյուսելյան պայմանավորվածություններից»։
Էդմոն Մարուքյանի ականջը կանչի․․․ Հիշո՞ւմ եք, ասում էր «էդ սպառնըմ ե՞ս»։ Չնայած՝ Նիկոլի վիճակն է՛լ վիճակ չի։ Ալիևն ինչ-որ բան է հայտարարում, ու պատկերացրեք՝ բոլորը հասկանում են, բացի իրենից։ Համենայն դեպս՝ ամեն անգամ հարկ է համարում ճշտել։ Հիշում եք, չէ՞, հայտնի անեկդոտը։ Փողոցում մեկը ամենավերջին խոսքերով հայհոյում է դիմացինին, սա ասում է՝ «չհասկացա, կատակ ե՞ս անում», ասում է «չէ», նա էլ թե՝ «էդ ուրիշ բան, թե չէ գիտե՞ս, ես տենց կատակներ չեմ ընդունում»։
Իսկ մեծ հաշվով, մեր պրոբլեմն այն չէ, որ Նիկոլը չի հասկանում՝ Ալիևը Բրյուսելո՞ւմ է «կատակ անում», թե՞ Լաչինում։ Պրոբլեմն այն է, որ Հայաստանն ունի այնպիսի իշխանություններ, որոնց վրա ով ասես «ղժժում է»՝ առանց հակազդեցությունից զգուշանալու։