...

Տարածաշրջանի ամենաերկար քյաբաբը

Տարածաշրջանի ամենաերկար քյաբաբը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որով պահանջվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից առգրավել ընդհանուր առմամբ մոտ 75 մլն դոլար, 59 միավոր անշարժ գույք, 20 ընկերություններում ունեցած մասնաբաժիններ և այլն։

Եթե հաշվի առնենք, որ այդ 59 միավոր անշարժ գույքի կեսից ավելին գտնվում է «ամենապրեստիժնի» վայրերում (Երևանի կենտրոն, Ծաղկաձոր, Ջերմուկ, Դիլիջան և այլն), իսկ 20 ընկերությունները հաստատ քաղցր բամբակի արտադրությամբ չեն զբաղվում, առգրավվելիք ընդհանուր գումարը կարող է հասնել 200 միլիոն դոլարի։ Եթե հաշվի առնենք նաև, որ Նիկոլը ժամանակին խոստացել էր թալանածը վերադարձնել «քյաբաբ առ քյաբաբ», իսկ Հայաստանում քյաբաբի միջին գինը 2 դոլար է, երկարությունը՝ մոտ 40 սմ, ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանից ուզում են առգրավել ուղիղ 40 հազար կիլոմետր քյաբաբ․ ճիշտ այնքան, որքան հասարակածի երկարությունն է։

Այլ հարց է, որ հազիվ թե բանը դրան հասնի։ Մեզանում նման աղմկահարույց հայցադիմումներին սովորաբար այլ իրադարձություններ են հաջորդում։ Կամ «բարեկիրթ հարևանը» նոր ագրեսիա է ձեռնարկում, կամ խիստ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին փոխկապակցված անձանց հիմնադրամներին անանուն փոխանցումներ են արվում։ Իսկ հայցադիմումը, որպես կանոն, շատ արագ մոռացվում է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2376 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ