...

Աբրահամյանը և Մայրապետյանը ճիշտ էլ անում են

Աբրահամյանը և Մայրապետյանը ճիշտ էլ անում են

«Ժամանակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում շատ քիչ հյուրանոցների սեփականատերեր են հրաժարվել իրենց հյուրանոցները տրամադրել հիվանդության կասկածանքով մեկուսացվողներին բնակեցնելու համար: Նրանց թվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով հրաժարվել է տրամադրել իր «Նացիոնալ» հյուրանոցը, ինչպես նաև Սամվել Մայրապետյանը, ով իրեն պատկանող «Իբիս» հյուրանոցը չտրամադրելը պատճառաբանել է այն հանգամանքով, որ դրան իբրև թե դեմ են «Իբիս» հյուրանոցային ցանցի կառավարիչները, ինչը խիստ կասկածելի է, եթե նկատի ունենանք, որ նույն «Մարիոթում» արդեն տևական ժամանակ բնակվում են մեկուսացման մեջ գտնվող անձինք»:

«ՉԻ». Ոչ Հովիկ Աբրահամյանն է մեղավոր և ոչ էլ Սամվել Մայրապետյանը: Երկուսն էլ տեսնում են, որ 2 տարի է իրենց հանդեպ քրեական գործեր են հարուցվում, բայց որևէ տեղաշարժ չկա: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է օժանդակեն կառավարությանը: Այսինքն՝ ավելի պարզ ասած՝ իրենց ցանկացել են վատություն անել, բայց մոտները չի ստացվել:

Հովիկ Աբրահամյանը և Սամվել Մայրապետյանը այն մարդիկ չեն, որ բարձր քաղաքացիական դիրքորոշում արտահայտեն և օգնեն ժողովրդին: Նրանք այն մարդիկ չեն, որ քրիստոնեաբար ներեն կառավարությանը:

2008 թվականին Հովիկ Աբրահամյանը եղել է Սերժ Սարգսյանի շտաբի պետը: Նրա թիկնազորը ակտիվ մասնակցություն է ունեցել Մարտի 1-ի դեպքերին, ինչո՞ւ մինչև հիմա նա այդ գործում ներգրավված չէ:

Երկու տարին քիչ ժամանակ չէ, որ բացահայտվեր, թե Սամվել Մայրապետյանն ինչ դերակատարում է ունեցել Հյուսիսային պողոտայի աֆյորային: Կոնկրետ նրա կազմակերպությունների միջոցով ինչ գործարքներ են տեղի ունեցել, ինչ փողեր են լվացվել, ինչպես է նա տիրացել Հյուսիսային պողոտայի մի քանի շենքերի:

Եթե այդ ամենը պատշաճ կերպով արված լիներ, Աբրահամյանը և Մայրապետյանը հիմա հյուրանոցներ չէին ունենա, որ մի հատ էլ թույլատրեին տեղավորել մեկուսացածներին կամ չթույլատրեին:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2159 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ