...

Տարեք սրան մանկապարտեզ

Տարեք սրան մանկապարտեզ

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը 24TV-ի եթերում անդրադառնալով Արցախից հնչող այն հայտարարություններին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ասել է. «Արցախը 70 տարի Ադրբեջանի կազմում է եղե՞լ, թե՞ ոչ, բա ո՞ւր էին այդպես գոռացողները»:

«ՉԻ». Սպասեք, մի հատ ջուր խմենք, նոր մեկնաբանենք: Մեզ թվում է՝ էս ընկերոջը պետք է խորհրդարանից հանել, տանել մսուր-մանկապարտեզի 1-ին խումբ: Խմբի դաստիարակը հաստատ իրեն կբացատրի, կասի՝ բալիկ ջան, գիտե՞ս, խորհրդային 70 տարիների ընթացքում, երբ Արցախը Ադրբեջանի կազմում էր, լիքը մարդ գոռացել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Արցախը Հայաստանին միացնելու փորձեր են արվել: 

Դա եղել է 1920-ականներին, 1950-ականներին, 1960-ականներին, 1980-ականներին: Քանի անգամ Հայաստանի ԽՍՀ ղեկավարներն այդ հարցը բարձրացրել են Պոլիտբյուրոյում, այնտեղ գոռացել ինչ-որ պետք է: 

Հիմա որ քպ-ական այս պատգամավորը հարցնում է, թե ո՞ւր են այդ գոռացողները, դա էլ պարզաբանենք, որ նրանց երևի մի 90 տոկոսը մահացել է: Ֆիզիկապես չեն կարողացել 100-ից 150 տարի ապրել: 

Ադրբեջանն ինչ-որ Ալմա-Աթայի հռչակագրի մասին է խոսում, հղում անում միջազգային ինչ-որ կառույցների, ՄԱԿ-ի կանոնադրության մասին հիշեցնում... դմբո են, հղում անեն Հակոբ Ասլանյանին, պրծնեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   767 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ