...

Թարմ նորություններ՝ ռազմաճակատից

Թարմ նորություններ՝ ռազմաճակատից

Իսկ հիմա՝ թարմ նորություններ ռազմաճակատից: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Կամ ազատել են աշխատանքից: ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին էլ են աշխատանքից ազատել: Կամ՝ հրաժարականի դիմում է գրել: 

Առայժմ չգիտենք, թե որն է ճիշտ: Բայց երկու բան հաստատ գիտենք. որ ՀՀ ՊՆ նոր նախարարը Արգիշտի Քյարամյանը չի լինելու (լավ, գոնե ասենք՝ 99 տոկոսով, մեկ էլ տեսար) և երկրորդը, որ առնվազն մի քանի ժամով Հայաստանը ոչ ՀՀ ՊՆ նախարար է ունենալու, ոչ էլ՝ ՀՀ արտգործնախարար:

Իսկ թե ով կլինի ՀՀ ՊՆ նախարարը. եթե առաջնորդվենք ֆեյսբուքյան առաջամարտիկների, ռասկրուտչիկների և տաղանդավոր ֆեյքերի գրառումներով, ապա եկել է Սամվել Բաբայանի հերթը: Միայն նա կարող է մեզ հանել այս փոսից: Կամ՝ չհանել: Համենայնդեպս, վերջին օրերին այդ ուղղությամբ շատ էին չարչարվում Բաբայանի կողմնակիցները: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ