...

Տեսնես ումի՞ց են սովորել

Տեսնես ումի՞ց են սովորել

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամյան իր ալիքում գրել է. «Ընտրությունները կապիտուլյանտի կեղծ օրակարգն են, որոնք ասպարեզ են նետվում մի նպատակով՝ ուժային դիմակայությունը վերափոխել քաղաքական առևտրի: Խորհրդարանական ընդդիմության հանդեպ ամենայն հարգանք տածելով, նրանք, Նիկոլի թշվառների հետ միասին, չեն ներկայացնում ամբողջ ժողովրդին և չեն ներկայացնում ամբողջ քաղաքական սպեկտրը»:

«ՉԻ». Ուշադրություն դարձրեք Միքայել Մինասյանի այս արտահայտության վրա. ուժային դիմակայությունը վերափոխել քաղաքական առևտրի: Պարզ ասում է, որ չպետք է թողնել, որ այս իրավիճակը հանգուցալուծվի քաղաքական ճանապարհով, պետք է ուժային մեթոդներով հեղաշրջում անել: 

Այսինքն՝ այն, որ հիմա Նիկոլ Փաշինյանը քաղաքական ինչ-որ կոնսուլտացիաներ է սկսել տարբեր ուժերի հետ, համարվում է քաղաքական առևտուր և կեղծ օրակարգ: Ո՞վ է նման բան տեսել, մենակ ջարդել, փշրելով է հարց լուծվում: 

Հնարավոր է, որ կեղծ օրակարգ է, հնարավոր է՝ Նիկոլը տարբեր քաղաքական ուժերի հետ ինչ-որ բազարների մեջ է, բայց ով-ով, գոնե դուք քաղաքական առևտրի մասին պիտի չխոսեք: 20 տարի դուք բացառապես քաղաքական առևտրով եք զբաղվել: Մեր բաբոն չէր ասում. «Մենք մեր հաճախորդներին լավ գիտենք»: Մեր ապուպապը չէր հայտարարում, թե ինչ արժեին իր հաճախորդները. մի զրո ավել, մի զրո պակաս: Գեղամյան, Բաբուխանյան, դաշնակ, մաշնակ... սաղին բիրիքով էիք առնում: Հիմա ինչի՞ եք դժգոհում, որ այս իշխանություններն էլ են քաղաքական առևտրով զբաղվում: Եթե զբաղվում են, ապա ձեզանից են սովորել:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ խորհրդարանական ուժերը չեն ներկայացնում ամբողջ ժողովրդին և չեն ներկայացնում ամբողջ քաղաքական սպեկտրը, ապա նրանք ավելի շատ են ներկայացնում ժողովրդին, քան ազգափրկիչ պարոն 1 տոկոսը և ռուսների հետ ինտեգրվել երազողը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   910 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ