«Իրենց նպատակն էլ այն է, որ մենք հիմա սխալ քայլ անենք, «Մարտի 1» անենք, իրենց երազանքն է, որ ձերբակալեն իրենց, որպեսզի դուրս գան այս տուպիկից։ Ինչքան կարելի է մեր արածը կրկնել։ Մենք ընդդիմադիր գործիչ ենք եղել ու մեզ, երբ տանում են ընդդիմադիր դաշտ, պարտվելու են։ Նիկոլ Փաշինյանին հենց բրդես ընդդիմադիր դաշտ, դու չես կարողանալու իր հետ մրցես»,- Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների գործողություններին։
Փաստորեն Ալեն Սիմոնյանը գործիչ է եղել, այն էլ՝ ընդդիմադիր։ Կարո՞ղ է մարիխուաննայի օգտագործումն արդեն օրինականացվել է, բայց այսօրվա գերլարված օրակարգի պայմաններում աննկատ է մնացել։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ ստացվում է՝ Փաշինյանը իշխանությունը վերցրել է, բայց ընդդիմության իր տեղը «բրոնիա» արած է, հենց իշխանությունը կորցրեց՝ «բրդելու» են ընդդիմադիր դաշտ՝ մրցումների։ Ալենն էլ գլադիատորական մրցաշարի տոմսավաճառն է լինելու։ Այ, էդ մի բանը հաստատ կարող է փայլուն իրականացնել։ Փորձառություն ունի։
Գոհար Վեզիրյան