...

Ճանճերն էին համը հանում

Ճանճերն էին համը հանում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Երևանի կենտրոնում թենիսի կորտերը քանդելու թեմային, ասել է. «Բոլոր նրանց, որ ճանճերի նման հավաքվել էին այս թեմայի շուրջ, որ քաղաքական դիվիդենտներ շահեն, ասեմ` չի ստացվի»:

«ՉԻ». Փաստորեն, մեր հանրությունը բաղկացած է ճանճերից: Որովհետև ամբողջ հանրությունն էր հավաքվել այս թեմայի շուրջ: 

Այսինքն՝ խելքներին ինչ փչի, անեն, մարդիկ դա քննադատեն, քննարկեն, ասելու են՝ ճանճեր են: Ու այ սենց հանրությունն ամեն օր հավաքվում է մի թեմայի շուրջ. մի օր՝ թենիսի կորտերի, հաջորդ օրը՝ ձյան տակ մնացած ու մահացած զինվորի, երրորդ օրը՝ Փաշինյանի խաղաղության փակուղու: 

Ուղղակի Ավինյանին ասենք, որ ճանճերը, որպես կանոն, հավաքվում են աղբի վրա: Հիմա ի՞նչ մեղավոր են, որ ձեր բռնած գործերից գարշահոտ է գալիս: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   373 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ