...

Ճիշտը կրկին երգելն է

Ճիշտը կրկին երգելն է

«Հուշում # 1
Դիմակներով և ձեռնոցներով բնակչությանը ապահովելը` պետության պարտավորությունն է:

Հուշում # 2
Վարակվածներին դատապարտել տներում ինքնամեկուսացման` պետական հանցագործություն է»:  

Գրառման հեղինակը Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, երգահան Վահան Արծրունին է:

«ՉԻ». Ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ գտնելու են պետական համակարգում աշխատող սաբոտաժնիկներին ու պինցետով հանեն: Ճիշտ է, Վահան Արծրունու պաշտոնն այնքան էլ չի տեղավորվում պետական պաշտոնյայի կարգավիճակի մեջ, բայց պետությունը պետք է միջոցներ գտնի պետական ֆինանսավորում ունեցող հաստատությունը նման կերպարներից ազատելու համար:

Կառավարության լիազոր մարմինը պետք է միջոց գտնի և բացատրի համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին, որ հոգաբարձուների խորհրդի նման նախագահ ունենալն առնվազն խնդրահարույց է:

Արծրունին այնքան է տարված առողջապահության նախարարի քննադատությամբ, որ չի հետևում, թե ինչ է կատարվում աշխարհում: Մինչդեռ ոլորտային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է, պետք է գոնե սիրողական մակարդակով հետաքրքրվեր և հասկանար, թե աշխարհում ինչ վիճակագրություն կա: Ամբողջ քաղաքակիրթ ու հարուստ աշխարհը ասիմպտոմ, սիմպտոմով, բայց ոչ ռիսկային խմբերին ուղարկել և ուղարկում է տուն: Այդպես են վարվել ու վարվում ԱՄՆ-ն, Եվրոպայի երկրները և Ասիայի շատ երկրներ:

Չափազանց վտանգավոր շրջան ենք ապրում, և որոշ մարդիկ պետք է դուրս գան նեղ անձնական շահերի տիրույթից: Կարող են գոնե այս շրջանում չսպասարկել սրա-նրա օրակարգը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2184 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ