...

Վաաբշե տը, ո՞վ է Հայաստանը ղեկավարում

Վաաբշե տը, ո՞վ է Հայաստանը ղեկավարում

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին հարցրել է. «Գեղարքունիքի մարզում վիրավոր կա, ու կրակում են. դա է՞լ Ղազինյանին հարցնենք, թե ինչի խաղաղ չի սահմանը»:

Պատգամավորը պատասխանել է. «Չէ, դա պիտի Ազերիից հարցնես վաաբշե տը»:

«ՉԻ». Վաաբշե տը, Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան երկիր է համարվում, ունի իշխանություն, որը կառավարում է երկիրը, և ունի Զինված ուժեր, որոնք պահպանում են մեր երկրի անվտանգությունը:

Թե՞ ինչ-որ բան է փոխվել, տեղյակ չենք, և այսուհետ մեր երկրի անվտանգության հարցերով զբաղվում է Ադրբեջանը: Այսինքն՝ եթե սահմանում մարդ է վիրավորվում, պետք է դիմենք Ադրբեջանին: Ասենք, այ Ադրբեջան, ինչի՞ է մեր սահմանին զինվոր վիրավորվում: 

Եթե դրամը արժեզրկվի, նորից, պետք է դիմել հարևան երկրին, խաղողը չի՞ մթերվում, Ալիևին պետք է վերջնագիր ներկայացնել և մի շաբաթ ժամանակ տալ, որ խաղողի մթերման հարցը լուծի մեզ հարմար գներով: 

Վաաբշե տը, Ադրբեջանն իսկապես համը հանում է. մի հատ մատը մատին չի խփում մեր հարցերը լուծելու համար:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   940 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ