...

Վանեցյանին արջի ծառայություն են մատուցում

Վանեցյանին արջի ծառայություն են մատուցում

ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետ, նախկին մրցավար, «Բաց ֆուտբոլ» հաղորդաշարի հեղինակ և վարող Արարատ Ճաղարյանը՝ անդրադառնալով ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրության և ֆեդերացիայում այդ առթիվ ստեղծված իրավիճակին, ասել է. «Կատարվածը ցույց տվեց, թե ինչ է կատարվում ֆեդերացիայում արդեն մեկ տարուց ավել: Բազմիցս նշվել է, որ ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը գտնվում է լուսանցքում այսինքն` նրա նկատմամբ իրականացվել է սաբոտաժ, անհարգալից վերաբերմունք, կամ էլ նա չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում իմանալ, թե ինչ է կատարվում ներքևներում:

«Ո՞վ է դրա պատասխանատուն, աշխատակա՞զմը, թե՞ մի աշխատակից: Կարծում եմ, որ իրավիճակի պատասխանատուն ՀՖՖ գլխավոր քարտուղարն է: Սաբոտաժի կազմակերպման ու իրականացման ամբողջ պատասխանատուն հենց նա է»:

«ՉԻ». Արթուր Վանեցյանին մեր անկեղծ խորհուրդը. Արարատ Ճաղարյանից պահանջեք, որ ձեր անունը քիչ հոլովի, առավել ևս՝ պաշտպանի, քանի որ հայկական ֆուտբոլում ավելի հեղինակազրկված, անարգված մարդ չկա, քան՝ Արարատ Ճաղարյանը:

Մեզ ասում էին, որ հայկական ֆուտբոլի ամենախայտառակ էջերը գրելուց հետո Արարատ Ճաղարյանին ընդմիշտ հեռացրել են ոչ միայն մրցավարական, այլև ընդհանրապես՝ ֆուտբոլին որևէ կերպ առնչվելու հնարավորությունից:

Ովքեր մոռացել են, հիշեցնենք, որ հենց Արարատ Ճաղարյանն էր «Փյունիկ»-«Արարատ» ոսկե հանդիպման գլխավոր մրցավարը, հանդիպում, որը պետք է որոշեր չեմպիոնին: Քանի որ հրահանգ էր ստացել, որ «Փյունիկը» պետք է հաղթի, ամբողջ խաղը սուլում էր Ռուբեն Հայրապետյանի թիմի օգտին, հետո տեսան, որ բան չի փոխվում, դաշտից հեռացրեց «Արարատի» 2 խաղացողի և 9 հոգով մնացած թիմին միայն խաղավերջում «Փյունիկը» գոլ խփեց ու հաղթեց 2:1 հաշվով:

Դա Արարատ Ճաղարյանի վերջին հանդիպումն էր: Սկանդալն այնքան մեծ էր, որ ստիպված էին նրան ֆուտբոլից հեռու պահել: 

Հետո այլ աղբյուրներ տեղեկացրին, որ փողոցում հայտնվելով՝ Արարատ Ճաղարյանը ստիպված է եղել խոզաբուծությամբ զբաղվել: Լավ կաներ, շարունակեր, ո՞վ է իրեն տեսնես հաղորդաշար վստահել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1013 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ