...

Վանեցյանը պետք է թեստ հանձնի

Վանեցյանը պետք է թեստ հանձնի

«Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսի տարածման անհանգստացնող ցուցանիշը զգոնություն է պահանջում բոլորիցս: Էժան դիվիդենտներ ստանալու փորձերը կամ իրավիճակն անհարկի անլրջացնելն ու պատասխատվություն ստանձնելու անկարողությունը հավասարապես վտանգավոր են:

Արդեն իսկ պարզ է, որ համավարակը բերելու է սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական խնդիրներ: Այս բարդ իրավիճակում, երբ վտանգված է ազգաբնակչության առողջապահական, տնտեսական, ֆինանսական, կենցաղային անվտանգությունը, անհրաժեշտ է համախմբվել, չմատնվել խուճապի և բոլոր գործողությունները համադրել պատկան կառույցների որոշումների և հորդորների հետ:

Միևնույն ժամանակ, այս օրերի իրադարձությունները ցայտուն կերպով բացահայտեցին այն իրողությունը, որ կառավարման ոլորտում չհամակարգված գործողությունները, ռիսկի պատշաճ գնահատման ունակության բացակայությունը և հախուռն որոշումները հանգեցնում են ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների:

Ցավոք, արդեն իսկ զգացվում են ճգնաժամային կառավարման հարցում իշխանության բարձրագույն օղակներում համապատասխան ունակությունների և փորձի բացակայության բացասական հետևանքները: Այս պայմաններում, երբ բնակչության և պետության անվտանգության խնդիրներն առաջնային են, կոչ եմ անում համախմբվել պետության շուրջ, իսկ իշխանություններին հորդորում եմ ի վերջո լրջանալ և աշխատանքային պարտականություններին վերաբերվել պատշաճ պատասխանատվությամբ:

Առողջություն բոլորիս ընտանիքներին», -  Instagram-ի իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«ՉԻ». Սեփական հեռախոսակապի անվտանգությունը ձախողած Վանեցյանն այժմ դարձել է վարակաբան և համաճարակաբան: Ազգային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Վանեցյանը պետք է թեստ հանձնի, պետք է հասկացվի՝ այդ անձնավորության մոտ կան անձի երկվության ախտանիշներ, թե՝ ոչ: 4 պարբերություն տեքստ է գրել (կամ գրել են, ինքը՝ ստորագրել), վերջին երկու պարբերությունն ուղիղ հակադրության մեջ են առաջին երկու պարբերության հետ: Եթե առաջին երկու պարբերությունում Վանեցյանը փորձում է իրեն պահել իբրև պետության մասին մտածող, ժամանակավրեպ հետևություններ չանող և ընդհանրապես իբրև լուրջ մարդ, ապա հաջորդ երկու պարբերություններում շատ արագ հերքում է ինքն իրեն ու կարծես ասում՝ լուրջ մի վերաբերվեք առաջին տողերին:

Իրական Վանեցյանը վերջին տողերն են: Տողեր, որ որևէ կերպ չեն առանձնացնում Վանեցյանին կարմեն դավթյաններից և պղտոր ջրում ձուկ որսալու ցանկություն ունեցող այլ կերպարներից:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1610 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ