...

Վանո Սիրադեղյան. Ռուսաստանը դեռ հնարավորություն ունի Ղարաբաղը պահել որպես հայաբնակ շրջան

Վանո Սիրադեղյան. Ռուսաստանը դեռ հնարավորություն ունի Ղարաբաղը պահել որպես հայաբնակ շրջան

«Հայաստանն այս տարիներին այնքան ռեսուրս վատնեց Ղարաբաղի վրա, որ հասավ մի սահմանի, որից հետո սկսվում է պետականության խարխլումը: Հայկական բանակի անպարտելիության դատարկախոսությունը վկայում է միայն դրա մասին խոսողների անամոթության ու մուխաննաթության մասին, ովքեր համերաշխորեն թյուրիմացության մեջ են պահում ժողովրդին՝ հավատացնելով, թե բանակը կարող է ուժեղ լինել աղետյալ թիկունք ունեցող երկրում:

Իսկ թիկունքը պիտի լիներ երկրի տնտեսությունը, որը չկա: Թշնամին, բնականաբար, գիտի այդ մասին: Մնում է սեփական ժողովրդին չխաբել: Կամ «մարտական ոգին բարձր պահելու համար» խաբել գոնե այն չափով, որ անակնկալն աղետալի չլինի:

Ադրբեջանին պատերազմ սկսելուց ետ է պահում ոչ թե հայկական բանակի անպարտելիության միֆը, այլ՝ որ մեծ տերությունները դեռևս դեմ են պատերազմին: Այսինքն, մեր անվտանգության հիմնական երաշխիքը մեծ տերությունների՝ տարածաշրջանում խախուտ խաղաղությունը պահպանելու կամքն է, ոչ թե բանակը: Բայց այդ ռեսուրսը անսպառ լինել չի կարող:

Կոնֆլիկտի վերջնական լուծման հետագա ձգձգումը հղի է Հվ. Կովկասում հավասարակշռության նվազագույն շեմի անկմամբ, ինչը ձեռնտու չի լինի Ռուսաստանին:

Ռուսաստանի համար հակամարտության չկարգավորված վիճակը վտանգավոր է նաև այնքանով, որ չի բացառվում այն, որ Ադրբեջանը մի օր կարող է կտրուկ շրջադարձ անել դեպի Թուրքիա և Ռուսաստանին կանգնեցնել թուրք-ադրբեջանական ընդհանուր պետության նման մի բանի դիմաց: Իսկ այս տարբերակը կանխելու փորձը կհանգեցնի արդեն մեծ պատերազմի:

Ռուսաստանը դեռ հնարավորություն ունի Ղարաբաղը պահել որպես հայաբնակ շրջան՝ թեկուզ խաղաղարար ուժերի տեսքով: Հետո կարող է ուշ լինել թեկուզև այն պատճառով, որ անհնար կլինի ոչ միայն Ղարաբաղի ինքնավարությունը պահելը՝ ի հակակշիռ Ադրբեջանի, այլև հարցականի տակ կլինի Հայաստանում ռուսական ազդեցության պահպանումը:

Եվ ուրեմն՝ վերադարձը դեպի Մայր Ռուսաստան մնում է խիստ հավանական»:

Վանո Սիրադեղյան, 28 մարտի, 2001թ.

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7128 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ