...

Վատ պարտվողին ի՞նչն է խանգարում

Վատ պարտվողին ի՞նչն է խանգարում

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրել է. «Շարունակելով առաջխաղացումը ՀՀ «միջազգայնորեն ճանաչված տարածքով», որի անձեռնմխելիության հանդեպ միշտ կույր լավատեսություն են ունեցել և ունեն «հիմնադիր նախագահի վերջին օրերի» աղանդավորները և կապիտուլյանտականները, Ադրբեջանը ևս 2 կմ խորացել է՝ գրավելով Հանդ գյուղատեղին, Ներքին Հանդ գյուղի գերեզմանոցը, զրկելով գյուղը խմելու ջրից, և հայտնվել գյուղից ընդամենը 1 կմ հեռավորության վրա»:

«ՉԻ». Իհարկե, մեզ ստիպելով ենք գրել՝ քաղաքագետ: Մի անգամ գրեցինք, որ Արցախի կառավարությունում ինչ-որ բան է աշխատել, կողքից ասացին՝ դե, դա էական չէ: Հա, համաձայն ենք, էական չէ: 

Ավելի էական է, որ սա այն տղան է, որը Ալեն Սիմոնյանի պատվերով Բաքու էր վազում՝ իբր խաղաղության դարաշրջան հաստատելու համար: Սա այն տղան է, որը շնորհավորում էր մարտի 1-ի ոճրագործներին՝ արյուն թափելու համար՝ ձեռի հետ էլ հայաստանցի-ղարաբաղցի տարանջատում անելով: 

Ընդհանրապես, կյանքը ցույց տվեց, որ նման քաղաքագետ կոչվածներով ոչ թե հայրենիք են փրկում, այլ հայրենիք կործանում: «Ոչ մի թիզի» աղանդավորների այդպիսի մի շերտ կա, որտեղ սա, մտավորականություն կոչվածները, քռագետները, իրենց կործանարար գործունեությունը և դրա հետևանքներն արդարացնելու հազար ու մի «ժելեզնի» փաստարկ կբերեն: 

Միշտ իմացեք. ինչքան ուզում է, տվեք ձեզ պատերով, ելեք երկինք, իջեք ներքև, մեկ է, պատմության մեջ մնալու եք հարատև պարտվողներ: Շեշտում ենք՝ պատմության, ոչ թե՝ պատմության դասագրքերում: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1414 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ