...

Դե գնացեք, ձեր...

Դե գնացեք, ձեր...

Վերլուծաբան Էդգար Էլբակյանը գրել է. «Հայ մասնագետներիս պարտքն է թշնամուն բացատրել նման ողբերգությունների ծագումը։ Պետք է ասել, որ երեկ իրականացավ իրենց դավանած Ղուրանի ալ-Մաիդա սուրահի պատվիրանը (38). «Գող տղամարդու և գող կնոջ (աջ) ձեռքերը կտրե՛ք՝ որպես Աստծու պատիժ իրենց գողության դիմաց. Աստված անպարտ ու տիրական է»:

Չի կարելի հայոց հողերը գողանալ։ Պատժվելու են բոլո՛ր մեղավորները՝ ներսի, թե դրսի, քրիստոնյա, մուսուլման, աթեիստ, թե ագնոստիկ, և հայոց հողերի ամբողջական վերաազատագրման օրը գալո՛ւ է»:

«ՉԻ». Հա, հայ սեյսմոլոգները պիտի գնան Թուրքիա և այնտեղ իշխանություններին բացատրեն, ասեն` գիտե՞ք ինչ կա, էդ երկրաշարժը պատիժ է, որ մեր հողերը վերցրել եք, ոչ թե ինչ-որ քարերի տեկտոնական տեղաշարժ, բան: Դե, մեր երկրի առաջատար վերլուծաբանն է ասել: 

Բայց նույն տրամաբանությամբ էս վերլուծագանգին պետք է հարցնել. բա մենք ո՞ւմ հողերն էինք գողացել, որ 1988-ին տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը: Ճապոնացիներն ումի՞ց ինչ են գողացել, որ երկու տարին մեկ ավերիչ երկրաշարժ են ստանում: 

Հայկական վերլուծական դաշտում այնքան մոլախոտ կա, որ դեռ երկար ժամանակ նորմալ բերք չենք ստանալու:

Հ.Գ. «Ոսկե ցլիկում» մի խոսք կա, հիշեցինք, ասում է. «Ընկեր Նաջարյան, էս տղեն գլխից թույլ է»:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1403 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ