...

Հորմոն առ հորմոն են հանձնում

Հորմոն առ հորմոն են հանձնում

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրել է. «Երեկ խոսեցինք, թե ինչն է միավորում Թուրքիայի մեջ վտանգ չտեսնող հայաստանցի ռուսատյացներին։ Այսօր խոսենք, թե ինչն է միավորում Ռոբերտ Քոչարյանին, իսկ ավելի ճիշտ՝ Ռոբերտ Քոչարյանի կերպարն ատողներին։ 

Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ նրա քաղաքական հակառակորդները տարիներ շարունակ նրա կերպարը կերտել են ու մատուցել են՝ որպես տղամարդկության (մասկուլինության) չափանիշ, այդ պատճառով՝ տղամարդկության հետ հորմոնալ և/կամ սոցիալ-հոգեբանական խնդիրներ ունեցողները չեն սիրում նրա կերպարը»:

«ՉԻ». Որևէ մեկդ բան հասկացա՞ք, թե էս ինչ է գրել: Երևի դրա համար անհրաժեշտ է հոգեբանի կամ հոգեբույժի բարձր որակավորում ունենալ, իսկ մեր շարքերում, ցավոք, այդպիսիք չկան: 

Ճիշտն ասած, ցանկանում էինք անդրադառնալ այն տեղեկություններին, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում՝ Արցախում խաղաղապահական առաքելություն իրականացնող օպերատիվ ամփոփագրում, Արցախի քարտեզից վերացել է Ստեփանակերտը: Ասում են՝ քարտեզում չկա: Այնպես, ինչպես մի քանի օր առաջ քարտեզից վերացավ Փառուխը:

Սպասել, որ իշխանությունները կարձագանքեն սրան, ԱԳՆ-ն ինչ-որ հայտարարություն կանի, ռուսական դեսպանին կկանչեն, կփորձեն պարզաբանում ստանալ, կպահանջեն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը չխախտվի և այլն, անիմաստ է: Նույնիսկ չգիտենք՝ տեղյա՞կ են իշխանությունները սրանից: 

Բայց ընդդիմությունն էլ է բերանը ջուր առել: Ծպտուն չեն հանում, երևի վախենում են, որ եթե հանկարծ խոսեն Արցախի քարտեզի վերափոխումներից, իրենց ռուսատյացության մեջ կմեղադրեն: Իսկ դա իրենց համար ահավոր բան է: Ավելի ահավոր, քան Արցախի կորուստը: Ավելի լավ է՝ Արցախը մանրից վերանա քարտեզից, սոցցանցերից, քան թե բարձրաձայնեն, թե ինչու է վերանում: 

Ավելի լավ է խոսել Քոչարյանի հորմոնալ եսիմինչերից, քան ահազանգել, որ Ռուսաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կետերը չի կարողանում պահպանել, կամ չի ուզում, կամ ի վիճակի չէ ընդդիմանալ Ադրբեջանի պահանջներին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1897 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ