...

Բումերանգի օրենքը՝ 25 տարի անց

Բումերանգի օրենքը՝ 25 տարի անց

Պարզվում է՝ Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը Սամվել Բաբայանին Արցախի նախագահի թեկնածու առաջադրելու դիմում է ներկայացրել, սակայն փաստաթղթերը ետ են վերադարձվել՝ վերջին տասը տարիներին միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին տասը տարիներին Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով։

Է՜խ, Սյամո, Սյամո․․․ 25 տարի առաջ, երբ Հայաստանում կազմակերպված պետական հեղաշրջման առանցքային դեմքերից էիր, որի արդյունքում իշխանության եկավ մեկը, ով վերջին տասը տարիներին հաստատ Հայաստանի Հանրապետությունում չէր ապրել, հեչ մտքովդ կանցնե՞ր, որ ԺԷԿ-ի կեղծ տեղեկանքով Հայաստանում իշխանությունը զավթածների արցախյան պրոտեժեները 25 տարի անց քեզ թույլ չեն տալու Արցախում նույն տրյուկն անել։ Մարդ է՞լ քանի տարի «կամանդույուշչի» լինի, «ՌՊԳ»-ից, «Գրադ»-ից ու «Սմերչ»-ից հասկանա, բայց սովորական բումերանգի բալիստիկ ցուցանիշներին չտիրապետի․․․ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1610 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ