...

Իսկ Արցախում բառացիորեն իրար միս են ուտում

Իսկ Արցախում բառացիորեն իրար միս են ուտում

Լրատվամիջոցներից մեկը Սամվել Բաբայանին մեղադրել էր Արցախում տնտեսական գործունեություն ծավալելու և մասնավորապես՝ մսի շուկայում մենաշնորհ հաստատելու ջանքերի մեջ, վերջինիս գրասենյակն էլ անմիջապես հանդես էր եկել «պարզաբանմամբ», ըստ որի՝ «Ս․ Բաբայանի որդին, ինչպես Արցախի յուրաքանչյուր քաղաքացի, ազատ է զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ», իսկ ինչ վերաբերում է մենաշնորհին և ներկրվող ապրանքի որակին, ապա «պարկեշտ մամուլը» պարտավոր է փաստական ապացույցներ ներկայացնել։

Մի խոսքով՝ Սամվել Բաբայանն ասում է «հա, ի՞նչ ա պատահել, վաբշե տը՝ ե՛ս չեմ անում, տղես ա անում, լավ ա անում, ի՞նչ մամենդ ա, կարա՞ք դակազատ անեք, որ վատ միս ա ծախում»։ Եվ պատկերացրեք՝ միանգամայն իրավացի է, որովհետև իսկապես էլ «դակազատ անելը» բավականին բարդ է։ Մարդը Նիկոլ Փաշինյանի օրոք դարձել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, նույն Նիկոլ Փաշինյանի օրոք Արցախը պատերազմի արդյունքում կորցրել է իր կողմից վերահսկվող տարածքների 74 տոկոսը և հայտնվել լիակատար շրջափակման մեջ, հետո այդ նույն մարդու որդին շրջափակված Արցախին սննդամթերք մատակարարելու բիզնեսում լուրջ նվաճումներ է ունեցել, բայց ո՞վ է ասել, որ այդ փաստերի միջև ուղղակի կապ կա։ Պատահաբար է այդպես ստացվել, և վերջ։ 

Իսկ ովքեր կասկածում են՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում կհայտարարվեն «5-րդ շարասյուն», կամ, եթե Արցախում են ապրում, կզրկվեն որակյալ մսամթերք ձեռք բերելու հնարավորությունից։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1524 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ