...

Նոր հասկացա՞ր, թե ինչ է կատարվում

Նոր հասկացա՞ր, թե ինչ է կատարվում

Ռոբերտ Քոչարյանը հակադարձել է Արցախի ԱԺ պատգամավորների հայտարարությանը, որտեղ Հայաստանի և Արցախի նախկին ու գործող նախագահներին կոչ է արվել դատապարտել Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ին արած հայտարարությունները, այլապես նրանց լռությունը կդիտարկեն որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան:

«Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իմ մասով համարում եմ անտեղի և վիրավորական: Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում: Դուք սատարեցիք Հայաստանի իշխանություններին 2021 թվականի ընտրությունների ժամանակ: Ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության: Այնպես որ, չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա»:

«ՉԻ». Արցախի խորհրդարանի հայտարարությունն առանձին հարց է: Բայց մենք էլ Քոչարյանին ենք հարցնում. միայն նո՞ր հասկացաք, կամ ընդհանրապես հասկացա՞ք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։ Երբ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց երեք նախկին նախագահներով միավորվել և համատեղ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, նոր հասկացա՞ք, որ դա Արցախը բացահայտ հանձնելու գործընթացը կանխելու համար էր:

Այն ժամանակ ընտրությունը ձերն էր. կշեռքի մի նժարին Հայաստանի ու Արցախի ճակատագիրն էր, մյուս նժարին պետության ղեկավար դառնալու ձեր փափագը: Դուք ընտրել եք երկրորդ տարբերակը, արդյունքում ստացել եք պարտություն: Պարզ էր, չէ՞, որ երեք նախագահների դաշինքն ավելի մեծ արդյունքի կհասներ: 

Բայց դուք պարտվել եք, ձեր պարտությամբ էլ պարտվել են Արցախն ու Հայաստանը, ձեր փայ մանդատները վերցրել եք, հաշտվել եք ձեր պարտության հետ, այստեղ Արցախի խորհրդարանն ի՞նչ մեղավոր է: Եվ ընդհանրապես, Հայաստանի ընտրություններին Արցախը ո՞նց պիտի միջամտեր: 

Բա, Ռոբերտ Քոչարյան, ձեր իշխանամոլությունը գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ հիմա Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   666 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ