...

Գնա՞լ, թե՞ չգնալ. այս է փթիրը

Գնա՞լ, թե՞ չգնալ. այս է փթիրը

5G-ի ոլորտի վերլուծաբան Մարինա Խաչատրյանը հրապարակել է լուսանկարներ, որտեղ հայ փրկարարները պատրաստվում են մեկնել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին, և գրել. «Գնaլներդ լինի, գaլներդ չլինի ... հայ մայրերի aնեծքն էլ տարածվի ձեր ու ձեր ընտանիքների վրա»:

«ՉԻ». Մարինա Խաչատրյանը, եթե չգիտեք, մի տոննա ոլորտների մասնագետ է: 5G-ից սկսած մինչև քվանտային ռադիոֆիզիկայի տատանումներ, միջազգային իրավաբանությունից մինչև աշխարհաքաղաքական վերլուծությունների պրաֆեսըր:

Բայց ինքը մասնագիտությամբ նեյրովիրաբույժ է: Դե, գիտեք, ներվային գործ է, էդ հողի վրա հիմա սենց, էդ, մի խոսքով, դե, տեսնում եք:

Մի հատ անեկդոտ էլ կա այս առթիվ. մեկը գալիս է հոգեբուժարան, նեյրո-պսիխովիրաբույժի մոտ մտնում, գանգատվում, թե երեկոյան թեյ խմելիս ամուսինը թեյի բաժակն ուտում է:

«Ո՞նց, ամբողջությամբ»,- հարցնում է բժիշկը:

«Չէ, կոթը թողնում է»:

«Հըմ, այ դա զարմանալի է»:

«Ի՞նչն է զարմանալի, բժիշկ»:

«Որ կոթը չի ուտում: Ախր կոթը էդ բաժակի ամենահամով մասն է»:

Ի՞նչ ենք ուզում ասել. a տառը «գնալ» բառի ամենահամով տառն է:

Հ.Գ. Բոլոր համընկնումները կրում են համարյա պատահական բնույթ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3666 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ