...

Հարևանասիրությունդ բռնե՞լ է

Հարևանասիրությունդ բռնե՞լ է

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նույնպես ցավակցել է Թուրքիային՝ Բարտինի ածխահանքի պայթյունի հետևանքով զոհերի առթիվ:

«Անկեղծորեն ցավակցում եմ մեր հարևանին՝ Բարտինում հանքափորների մահվան կապակցությամբ։ Տարածաշրջանի ժողովուրդները սգում են այս ծանր կորուստը»,- գրել է Արսեն Թորոսյանը:

«ՉԻ». Մեծ հաշվով, հարևան երկրին ցավակցելը հանցանք չէ: Բայց այս դեպքում, Արսեն Թորոսյանի ցավակցությունն ավելի շուտ «գալոչկա» է հիշեցնում:

Որովհետև մտեք, ստուգեք Արսեն Թորոսյանի սոցցանցային էջերը, ելույթները՝ վերջին մեկ տարվա կտրվածքով, մի հատ տեսեք, նույն սրտացավությամբ ցավակցե՞լ է Արցախում տեղի ունեցած միջադեպերի հետևանքով հայ զինվորների մահվան կապակցությամբ, ցավակցե՞լ է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի արդյունքում մեր տասնյակ զոհված զինվորների հարազատներին, ծնողներին: Հատ-հատ, անուն առ անուն... նշե՞լ է, որ ահա այս ու այս զինվորները զոհվել են, նրանց ծնողներին մի կես բերան ցավակցեր: Մտեք, ստուգեք:

Իսկ հիմա հանկարծ մարդասիրությունը, ավելի ճիշտ՝ հարևանասիրությունը բռնել է: Էն էլ այն հարևանի, որի ղեկավարը ողջունում էր սեպտեմբերի 13-ի ագրեսիան, Իշխանասարում հայ ռազմագերիների գնդակահարությունը: 

Սրանց թվում է, թե նման «գալոչկաներով» կարող են սիրաշահել հարևան երկրի ղեկավարությանը, նրանց աչքը մտնել, ստիպել, որ նրանք փոխեն իրենց քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի հանդեպ:  

Հ.Գ. «Հայկական ժամանակ» պարբերականը իր կայքում տեղադրել էր Արսեն Թորոսյանի ցավակցական գրառումը: Հիմա չկա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   528 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ