...

Վերջ տվեք ապոկալիպտիկ վերլուծություններին

Վերջ տվեք ապոկալիպտիկ վերլուծություններին

Արթուր Վանեցյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Կառավարության ղեկավարը իր վարքագծով պետականությունը փորձում է իջեցնել մի շեմի, որից հետո պետության լինել-չլինելու խնդիրն է։ Մենք վստա՞հ ենք, որ արտաքին հարաբերություններում նույնպես չի իջնում այս մակարդակին: Վստա՞հ ենք, որ անվտանգության խնդիրներում նույնպես այս մակարդակն ու պատկերացումները չեն տիրում։ Ուրեմն՝ հակազդեցությունը պետք է լինի ոչ թե միջանձնային մակարդակում, այլ համընդհանուր։ Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական»։

«ՉԻ». Պետության չլինելը դարձրել են խաղալիք: Ով տեղից վեր է կենում, իր պարտքն է համարում հայտարարել, թե պետականության գոյությունը վտանգված է: Այսինքն՝ Հայաստանն այնքան թույլ իմունիտետ ունի, որ վարչապետի ներքաղաքական որևէ հաջողված կամ անհաջող հայտարարությունից է կախված՝ կկորցնենք պետականությունը, թե ոչ:

ԿԳԲ-ի սանի համար գուցե նորմալ է այդպես կարծելը, բայց քաղաքական հայտ ներկայացրած, «Հայրենիք» բարձրագոչ անունը կրող միավորման ղեկավարի դեպքում դա անթույլատրելի է:

«Բարգավաճի» ոչ մի անդամի մտքով չանցավ 2015 թվականին հայտարարել, թե պետականությունը վտանգված է, քանի որ հանրապետականներն իրենց շեֆին դոդ են ասում: Նման երևույթը քննադատվեց, բնորոշվեց որպես ճնշում քաղաքական հակառակորդի նկատմամբ, բայց ընդդիմության լիդերները նման ապոկալիպտիկ վերլուծությունների չհասան:

Հայաստանն արդեն 30 տարվա պետություն է, և ժամանակն է վերջ տալ նման հռետորաբանությանը: Հայաստանի անկախությանը չի կարող սպառնալ անգամ հատուկ ծառայությունների ղեկավարի հավաքագրումը օտար պետությունների հատուկ ծառայությունների կողմից: Վնաս կարող է հասցնել, բայց չի կարող կասկածի տակ դնել պետականության գոյությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   737 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ