...

Վերջը գտավ՝ ում պառկեցնել ասֆալտին

Վերջը գտավ՝ ում պառկեցնել ասֆալտին

«Ես շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» կողմից կողմից առաջադրված քաղաքապետ` նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»: Ցավում եմ դրա համար, որովհետև այն քվեն, որով պարոն Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը ներկայում արդեն երկրորդ անգամ ձևավորելու է կառավարություն»:

Հայտարարության հեղինակը Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանն է:

«ՉԻ». Այս իշխանության համար լրիվ օրինաչափ մոտեցում ու հայտարարություն է: Քարոզարշավի ժամանակ ասում էին, որ գալու են Սյունիքի քաղաքապետների ու համայնքապետների հետևից, բայց որոշել են ընկնել Մարությանի հետևից:

Ոչ մի նախկին կոռուպցիոների և հանցագործի չկարողացան դատել կամ պահել կալանքի տակ, բայց 1.5 տարի է, ինչ կալանքի տակ է թիմի անդամ, նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը: Կարծես հեղափոխություն տեղի ունեցավ, որպեսզի ապագա փոխնախարարը դատվի:

Մարությանը կուսակցական չէ, չուներ քաղաքական պայքարի հետագիծ, բացի մի քանի ակցիաներին մասնակցելը, բայց Փաշինյանը որոշեց քինդեր անակնկալ մատուցել երևանցիներին:

Դե ինչ, մնում է ակնկալել, որ Մարությանը տեղի չի տա բոլոր ոլորտներում անհաջողություններ գրանցած ձախողակների ճնշումներին:

Շուտով պարզ կլինի, թե ով է աչքը տնկել քաղաքապետի պաշտոնին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2341 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ