«Իրական և պատմական Հայաստանների միջև սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում», Նիկոլ Փաշինյան, 10.04.2024թ.:
«ՉԻ». Դե, եթե համարենք, որ Ադրբեջանը պատմական Հայաստանի մաս է կազմել, ապա պետք է խոստովանել, որ իսկապես ցավոտ գործընթաց է:
Պատմական Հայաստանն այսօր իրական Հայաստանին ստիպում է տարածքներ հանձնել, սպառնում է պատերազմով:
Սաղ Տիգրան Մեծն էր մեղավոր, որ այն ժամանակ սահմանազատման և դելիմիտիզացիայի հստակ գործընթաց չէր իրականացրել Հռոմեական կայսրության, Պոնտոսի, Սասանյան կամ Պարթևյան Պարսկաստանի հետ: Քանի ռուսական վտանգը չկար, պիտի հարցը մեկընդմիշտ փակեր, այդ բեռը Նիկոլ Փաշինյանին չթողներ: Բա դա արքա է՞ր: