ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս իրականության ֆոնին ընդդիմության ակտիվացումը բոլոր ճակատներով՝ այդ թվում՝ Հանրապետականի ինստիտուցիոնալ, մարդկային և միջազգային ռեսուրսի մոբիլիզացմամբ, չի կարող չանհանգստացնել Փաշինյանին»:
«ՉԻ». Ուշադրություն դարձրեցի՞ք, որ ասում է՝ միջազգային ռեսուրսների մոբիլիզացմամբ:
Արդեն չեն էլ թաքցնում, որ ներքաղաքական պայքարում հույսներն արտաքին ուժերի աջակցությունն է: Բայց որ թողնես, ամբողջ օրը անկախությունից ու պետականությունից են խոսում:
Չգիտենք՝ անհանգստացնում է Փաշինյանին, թե՝ ոչ, բայց մենք մի բան գիտենք, որ ՀՀԿ-ն մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ: Այսօր ընդդիմություն խաղացող որ ուժի վրա մատդ դնես, հազար թելով կախված է դրսի ուժերից:
Հետաքրքիր է, թե դրսի որ ուժի վրա է ՀՀԿ-ն խաղադրույք կատարել: Զգույշ կլինեք, խոշոր գումարներ չկրվեք, ձեզ մոտ դա ընդունված բան է: