...

Խեղճ տղան կրակն է ընկել Ալենի ձեռքը

Խեղճ տղան կրակն է ընկել Ալենի ձեռքը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությունը ևս մեկ խոշոր գնման՝ 93 մլն դրամի չափով մրցույթի հաղթող է դարձել և ասֆալտապատման աշխատանքներ կիրականացնի Արթիկ քաղաքում: 

Factor.am-ի հարցին, թե արդյոք խնդրահարույց չէ՞, որ իր եղբոր ղեկավարած ընկերությունն է շահում խոշոր մրցույթներում, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Խոշոր երկու մրցույթ շահել է այդ կազմակերպությունը, իմ եղբայրը աշխատում է այդ կազմակերպությունում, որպես տնօրեն է աշխատում։ Կարող էր որպես հաշվապահ աշխատել»: 

«ՉԻ». Հա էլի: Կարող էր ընդհանրապես հավաքարար աշխատել: Հիմա Ալեն Սիմոնյանի եղբայրը կրա՞կն է ընկել, որ իր ընկերությունը տենդեր տենդերի ետևից է շահում: Ի՞նչ եք ուզում այդ մարդուց: Չկա կոռուպցիա Հայաստանում: Կա թեպետ նորելուկ, բայց տաղանդավոր, շուստրի տղա, որն ընդամենը պատահաբար Ալենի եղբայրն է: Ինչ անում է այդ Կառլենը, իր շնորհքով, խելքով է անում: Ընդհակառակը, հիմա ասում են՝ շատ է նեղվում այն փաստից, որ Ալենի եղբայրն է:

Ամեն անգամ հալալ, զուլալ քրտինքով տենդեր է շահում, երեսով են տալիս: Ի՞նչ անի հիմա: Մեղք էլ է:

Իմիջիայլոց, շատերդ եք լսել Տեսլայի մասին: Ամերիկյան գործարար է, էլեկտրամոբիլ է սարքում, եսիմինչ է անում: Տանջվելով փող է աշխատում: Որ իմանա, թե Հայաստանում մի տարվա մեջ ինչ ֆինանսական կարողություն կարող է կուտակել՝ ընդամենը տենդերների մասնակցելով, էն տիեզերք նվաճելու, սպուտնիկ թռցնելու բոլոր ծրագրերը կչեղարկի, կգա Հայաստան:

ՎԱՐԿԱՆԻՇ

   755 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ