...

Թշնամուն մոտ ենք թողնում, որ ավելի լա՛վ վախենան

Թշնամուն մոտ ենք թողնում, որ ավելի լա՛վ վախենան

«Բա ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ հայ զինվորը, հայկական եռագույնը ծածանվում է բարձունքի վրա, Կզըլ Հաջիլին ամեն առավոտ տեսնելու է, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում», հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Փաստորեն այդ տարածքների հանձնումը Ադրբեջանի նկատմամբ թշնամական քայլ է և արվում է բացառապես մի նպատակով՝ որպեսզի ադրբեջանցիներն ամեն առավոտ դեպրեսիայի մեջ ընկնեն։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը թշնամու դեմ հոգեբանական զենք է կիրառում, իսկ նրանք միամիտ-միամիտ գալու են ու հայտնվեն այդ զենքի թիրախում։

Իսկ ընդհանրապես՝ Ալեն Սիմոնյանի մտքերը, ինչպես միշտ, ոչ միայն դարակազմիկ են, այլև միանգամայն ունիվերսալ։ Դրանք հնարավոր է կիրառել ցանկացած իրավիճակում՝ ընդամենը մեկ-երկու բառ փոխելով։ Օրինակ՝ «բա օպերայի սրճարաններում էսպրեսսո ֆռթըցնող ադրբեջանցիներն ամեն կումից հետո Կասկադի վերևում տեսնելու են հայկական ծածանվող եռագույնը, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում»։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2869 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ