...

Արագի մեջ

Արագի մեջ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թելեգրամյան իր էջում հրապարակել է Հայաստանի քարտեզը և գրել. «ՀՀ ոչ մի տարածք, ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ, ոչ մի մետր չի կարող հանձնվել, ոչ էլ նման քննարկում կա»: Րոպեներ անց խմբագրել է գրառումը և մեկ այլ քարտեզ տեղադրել, որտեղ, ի տարբերություն նախորդի, որպես Տավուշի և Արարատի մարզերում գտնվող և անկլավային համարվող բնակավայրերը ադրբեջանական են դարձել, հայտնում է News.am-ը:

«ՉԻ». Ափսոս: Այդքան հզոր, վճռական, համարյա ոչմիթիզական ստատուս էր գրել, էն էլ փոզմիշ եղավ քարտեզի պատճառով:

Երևի Ալեն Սիմոնյանը կարմիր հեռախոսով ուղիղ կապ ունի Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ: Ստատուսը գրել է, հաջորդ րոպեին ուղիղ կապով ադրբեջանցի գործընկերը զանգել է, թե բա. «Հոպ, ապեր, էս ի՞նչ քարտեզ ես հրապարակել: Ո՞նց թե նորը չունես: Սպասի, մեր քարտեզը pdf սարքեմ, ուղարկեմ, մեյլդ ասա»:

Որովհետև չափազանց օպերատիվ կերպով է քարտեզը փոխել: Մի տասը րոպե էլ ուշացներ, կարող է Ադրբեջանը հարձակվեր: 

Պետականամետ մարդն ահա այսպես արագ պետք է կողմնորոշվի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   614 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ