...

Որ ամեն մանրուք ինքն իրեն պետական այր համարի․․․

Որ ամեն մանրուք ինքն իրեն պետական այր համարի․․․

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք հայկական զորքերի հետքաշմանը զուգահեռ Ադրբեջանն էլ իր զորքերն է դուրս բերելու ՀՀ տարածքից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է «ես այդ մանրուքին չեմ տիրապետում»։

ՉԻ. Եթե խոսքն ընդամենը զորքերը փոխադարձաբար միմյանց տարածքներից դուրս բերելու քայլերի հերթականության մասին լիներ՝ էլի ոչինչ, բայց Ադրբեջանը հայտարարում է, որ լսել անգամ չի ուզում իր զորքերը ՀՀ տարածքից օկուպացրած մոտ 200 քկմ տարածքից ետ քաշելու մասին։ Այսինքն՝ ստացվում է, որ միայն Հայաստանն է տարածքներ վերադարձնելու, իսկ Ադրբեջանն այդ 200 քկմ-ն կվերադարձնի, թե ոչ՝ Ալեն Սիմոնյանի համար «մանրուք է»։

Դե իհարկե, մարդը մեծ-մեծ բաների հետ է շփվում, մեկ-մեկ Նիկոլ Փաշինյանի հետ է խոսում, «Իշտոյանա վիձիտ», թիկնապահներ ունի, որոնք մարդկանց ձեռքերը ոլորում են, որ ինքն «անխոչընդոտ» թքի նրանց երեսին, պարզ չէ՞, որ նման մասշտաբի «պետական այրի» համար 200 քկմ տարածքը «մանրուք» կլինի։

Ուրիշ բան, որ իշխանափոխությունից հետո, երբ հանկարծ տեսնի, որ իր կենսատարածքն ընդամենը 20 քմ մակերեսով ճաղապատ սենյակ է, երևի կփոխի «մանրուքների» վերաբերյալ իր պատկերացումները։

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   505 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ