Լուրեր
11.07.2020 / 12:00
Լուր-մեկնաբանություն
11.07.2020 / 10:00
4rd.am на русском
11.07.2020 / 09:30
Լուրեր
11.07.2020 / 09:30
01.06.2020   19:00
2743

Խոսիր, որ ոչ ոք հանկարծ չմոռանա, թե ինչ մակաբույծներ էիք այս երկրի օրգանիզմում


Սերժ Սարգսյանի տեղակալ Արմեն Աշոտյանը անգամ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը չի կարողացել զսպել սեփական մաղձը և «շնորհավորել» է վարչապետին: Ներկայացնենք մի քանի «բարեմաղթանքներ» Էլեկտրիկ-Երևանի հերոսի կատարմամբ.

«Վստահ եմ, որ դու էլ շատերիս նման երիտասարդ տարիներին կարծում էիր, որ «45-ը արդեն եքյա տարիքա, համարյա բիձու»։ Հիմա ինքդ ես 45 դարձել, իսկ երկու ամսից էլ՝ ես։ Ուստի որպես տարեկից «բիձաներ» ազնիվ խոսենք իրար հետ։ Այսօր մի լավ քեֆ էլ անել չես կարող, քանզի վախենալու ես սովից ու վիրուսից ճկռված ժողովրդի աչքերին արտահոսելու ենթակա գինարբուքային կադրերից։ Եվ հետո, ի՞նչ քեֆ, երբ առավոտյան կիմանանք քո ապիկար, հանցավոր և անլուրջ ղեկավարման պատճառով երկրում մոլեգնող վարակի հարյուրավոր նոր դեպքերի և (լեզուս պապաձվի) նոր մահերի մասին։ Ի՞նչ սրտով ես կարողանալու ժպտալ, ուրախանալ, պարել, եթե գիտակցես, որ Նիկոլ-վարչապետից դարձել ես Նիկոլ-վիրուսապետ»:

«ՉԻ». Աշոտյանի պարագայում հայտնի ճշմարտությունը երիցս ճիշտ է՝ տարիքը իմաստություն չի ենթադրում: Անգամ եթե Աշոտյանը դառնա 90 տարեկան, մնալու է նույն փոքրոգի, կերակրատաշտից զրկված, աշխարհից նեղացած, ընկերների փոխարեն հանցակիցներ ունեցող ծերունին: Եվ դա նրա սեփական ընտրությունն է: Այստեղ դժվար է անգամ Սերժ Սարգսյանին մեղադրելը, որովհետև հեղափոխությունը նրան շանս տվեց փրկվել թրաֆիքինգի ճիրաններից, որից նա չօգտվեց:

Քեֆերի մասին: Մի լավ քեֆ արեցիք 2017 թվականի ապրիլի 2-ին, երբ հաղթանակ տարաք հայ ժողովրդի հանդեպ: Եվ անգամ հրավառություն կազմակերպեցիք՝ մոռանալով, որ այդ օրը լրանում է 120 հայորդիների զոհվելու տարելիցը: 120 հայորդիներ, որոնք զոհվեցին, որովհետև ապիկար իշխանություն էիք և որովհետև բանակը սպառազինելու փոխարեն անմնացորդ թալանել էիք, այդ թվում՝ բանակի սնունդը:

Լեզուդ պապանձվելու մասին: Այ, այդ մի բանը թող երբեք չլինի: Դու պետք ես հանրությանը: Քո խոսքն անմիջապես հիշեցնում է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և խոհարար-բլոգերին: Քո խոսքով հասարակությունը չի դադարում մոռանալ, թե ում է մերժել, ովքեր էին Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի կազմակերպիչները, ովքեր էին ընտրակեղծարարները և մարդկանց ունեցվածք խլողները: Քո լեզվով ճամարտակիր ու շարունակիր թույն թափել, որպեսզի հանկարծ չմոռանանք, թե ինչպես էր հասարակության 30 տոկոս ծայրահեղ աղքատություն ունեցող երկրի նախագահ Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում միլիոններ տանուլ տալիս:

Դու պետք է խոսես, որպեսզի ոչ ոք չմոռանա, թե ինչ մակաբույծներ էիք այս երկրի օրգանիզմում:



Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 Պիտակներ

         Արմեն Աշոտյան


››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված



Տիկին կոշկակարը















































Ստոպ-կադր
Ստոպ-կադր
04.07.2020 / 668