...

Խոսում է կարճ և անորոշ

Խոսում է կարճ և անորոշ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր թվիթերում հերթական գրառումն է կատարել. «Ատելությունն ու ներքին թշնամանքը մեծ վտանգ են ցանկացած երկրի համար: Կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի ընթացքի, նրա անվտանգության ու ապագայի տեսանկյունից այն կարող է ուղղակի կործանարար լինել: Սթափվել է պետք, կանգ առնել է պետք: Օր առաջ»,- ասված է գրառման մեջ:

«ՉԻ». Ժամանակին Նապոլեոն Բոնապարտն էր ասել իր հռչակավոր խոսքը. «Գրեք կարճ և և անորոշ»:

Որքան հասկացանք, Արթուր Վանեցյանը գերազանց է յուրացրել այս խոսքը: Ինչ գրում է, ստացվում է կարճ և անորոշ: Փորձել ինչ-որ կոնկրետ բան գտնել նրա մտքերում, անիմաստ է:

Ու չես կարող ասել, թե սխալ բան է գրում: Գրում է. ատելությունն ու ներքին թշնամանքը մեծ վտանգ են ցանկացած երկրի համար: Դա ճիշտ է: Բայց թե ով է այդ ատելության և ներքին թշնամանքի մթնոլորտը ստեղծում, չի ասում: Ինչպես է դա արտահայտվում, բառ անգամ չկա:

Գրում է. սթափվել է պետք, կանգ առնել է պետք: Ճիշտ է: Բայց թե ում է ուղղված, ով պետք է կանգնի, նորից հասկանալի չէ: Ամեն ինչ այս ոճով է գրում: 

Նույն հաջողությամբ կարող է հաջորդ անգամ գրել, որ եթե արևը ամպերի ետևում է, ուրեմն՝ եղանակը ավելի ցուրտ կլինի: Կամ եթե՝ ճանապարհները սառած լինեն, ուրեմն՝ մեքենաների համար վտանգավոր կլինի: 

1,5 տարի՝ որպես ԱԱԾ պետ, Արթուր Վանեցյանն այդպես էլ աշխատել է, որ որևէ կոնկրետ արդյունք չի եղել, միայն՝ անորոշություն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1057 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ