ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով իր մասին՝ «ՉԻ» հրապարակմանը, գրել է.
«Պապիին արթնացրեք, ասեք, որ իր բուծած ու իրեն ենթակա զլմները իրեն չեն լսում, ասածը բանի տեղ չեն դնում, իրենց համար լրիվ յա դուռը ճռա, յա ինքը հոդված գրի»:
«ՉԻ». Մի հատ լավ ֆիլմ հիշեցինք. «Тупой, еще тупее»: Սրանց ինչ ուզում ես, ասա, մեկ է, չեն հասկանա: Աշոտյանին ստիպված ենք հիշեցնել, որ ինքը իշխանություն չէ, 2018-ին իրեն ժողովուրդը աշոտյան էր արել:
Մեր քննադատության, հրապարակումների տերն ու պատասխանատուն միշտ մենք ենք եղել: Աշոտյանին թվում է, որ ինքը ամբողջ կյանքում Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մոտ կնոպկա սեղմող է եղել, ուրեմն, բոլորն են այդպիսին:
Մենք երիտկոմերիտական և երիտհանրապետական ջերմոցներում չենք բուծվել: Սրանք վերջն են. մեդիադաշտի 80%-ը ձեր բուծած կայք ու հեռուստաընկերությունն է, բայց մեր գոյությունից հոգեխանգարմունքի մեջ եք ընկնում: