...

Ընդամենը մի հատ դժգույն բարձունք է, էլի

Ընդամենը մի հատ դժգույն բարձունք է, էլի

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հիմա ինչքա՞ն են առաջ եկել ադրբեջանցիները Սև լճի մոտ, ի՞նչ իրավիճակ է, պատասխանել է. «Ասում էին՝ 3 կմ, 5 կմ…Ընդամենը մի հատ դիրք է, ոչ մի առաջ չկա, մի հատ բարձունք է այդտեղ, ընդ որում, չպահպանվող բարձունք էր: Այդպիսի բարձունքներ դիրքային ամեն տեղ կան»:

«ՉԻ». Զգո՞ւմ եք՝ ինչ հանգիստ են ասում, թե եղածը մի բան չի, մի հատ քիփիլիկ բարձունք է, էլի: Անտեր բրախած էր: Ի՞նչ է եղել որ: 3 կիլոմետր այս կողմ, 3 կիլոմետր այն կողմ, դա ի՞նչ մի շուխուրի թեմա է: Քիչ է մնում ասի՝ դժգույն, դժբախտ բարձունք է: 

Բա եթե ձեր համար մի բարձունքը հավայի բան է, բա Սերժ Սարգսյանից ի՞նչ եք ուզում: 2 տարի է, մի հանձնաժողով են ստեղծել, թե ոնց է ապրիլյան պատերազմում Սերժը մի 100-200 մետր առաջնագիծ կորցրել, մի 700 հեկտար տարածք զիջել: Եվ ընդհանրապես, ի՞նչ երեսով եք դուք դեռ խոսում ապրիլյան պատերազմի մասին, եթե համեմատում ենք ձեր վարած պատերազմի ու դրա շարունակվող հետևանքների հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   644 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ