...

Ընտանիքը հաստատ գոհ մնաց Վահան Բաբայանից

Ընտանիքը հաստատ գոհ մնաց Վահան Բաբայանից

Վահան Բաբայանը ֆեյսբուքի էջում ամփոփել է նախօրեին իր կազմակերպած հանրահավաքը. «Ես արեցի իմ արածը և վստահ եմ՝ մարդիկ իմ արածի իմաստը հասկացան, մնացածը բամբասանքներ և անիմաստ քննարկումներ են:

Պնդում եմ կրկին, որ ստատուսներով և վերլուծություններով դուք Նիկոլից չեք ազատվելու, նեղություն քաշեք և սկսեք Ձեր պայքարը:

Կհանդիպենք հաջորդ հանրահավաքին...»:

«ՉԻ». Համակարծիք ենք Բաբայանի հետ, իսկապես մարդիկ հասկացան իր արածի իմաստը: Բայց գնահատած և շնորհակալ կլինեն միայն ընտանիքի անդամները: Ի վերջո, մարդը ծաղրուծանակի առարկա դարձավ՝ ապահովելով ընտանիքի բարեկեցիկ ձմեռ անցկացնելու հնարավորությունը:

Մարդիկ (Քոչարյան, Ծառուկյան և այլք) հասկացան, որ որքան էլ օգնեն Բաբայանին, միևնույնն է՝ նրանից Պողոս-Պետրոս դուրս չի գա: Միայն այն, որ մի հատ կին էր գտել, որը պնդում էր, թե Փաշինյանը ինքնաթիռ է գնել, ամեն ինչ արժեր: Մեծ ծախսից մնաց այդ անհեթեթությունը, և մարդիկ հասկացան, թե որքան կեղծ է Բաբայանի ընդվզումը:

Ինչ վերաբերում է կոչին: Եթե պետք է Բաբայանի նման հանրահավաք անեն, ապա ավելի լավ է մնան ֆեյսբուքում. այստեղ նրանց գործունեության ՕԳԳ-ն անհամեմատ ավելի մեծ է:

Մյուս հանրահավաքի մասով. ամենայն հավանականությամբ երիտասարդը հիպոթեկով անշարժ գույք է ձեռք բերել և ծրագրել է հանրահավաքներով փակել վարկը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1241 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ