...

Բայց արդյոք բարոյակա՞ն էր ընդդիմությունը

Բայց արդյոք բարոյակա՞ն էր ընդդիմությունը

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն անդրադարձել է երեկ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հարցազրույցին և գրել. «Իշխանը պետք է ներողություն խնդրի փողոցում պայքարած յուրաքանչուր հայից իր երեկվա ասածի համար:

Եկանք հասանք մի հանգրվանի, որ ով ընդդիմությունից քննադատում ա Իշխանին, դառնում ա «անբարոյականի զավակ» ու սա ասում ա էն մարդը, ով խոսում էր հանդուրժողականությունից, բազմակարծությունից ու ժողովրդավարությունից:

Կարծում եմ Իշխանը ճիշտ կանի հրապարակայնորեն ներողություն խնդրի ընդդիմությունից և հեռանա քաղաքականությունից:

Ու էդ հույսով ու խոսելաոճով ցանկանում է նորից փողոց դուրս գալ ի՞նչ անել, ո՞վ է էսքանից հետո նման բաներ ասողի կողքը կանգնելու:

Մի ամբողջ ժողովրդի ցասումն ու շարժումը տապալած գործիչը եկել, դասեր ա տալիս»:

«ՉԻ». Հըմմ, էն Նաիրի Հոխիկյան vs Նարեկ Սամսոնյան փոխհրաձգության ծուխը չանցած, նոր կինո է հասունանում: 

Որ ուզում եք իմանալ, Իշխան Սաղաթելյանն իսկականից պիտի քաղաքականությունից մի 2546 կիլոմետր հեռու մնա: Թող գնա, հյուրանոցային բիզնեսով զբաղվի, որովհետև եթե նույնիսկ Վահան Բաբայանն է հրապարակավ նրան ապտակում, ուրեմն սույն դաշնակցականն այլևս անելիք չունի:

Մենք նայեցինք այդ կադրերը, որտեղ Իշխան Սաղաթելյանն անբարոյականի զավակ է համարում իրեն ու իրենց քննադատողներին: Ու նույն այդ հարցազրույցում հայտարարում է, թե ապստամբելու են ու վերադառնան փողոց: Ստացվում է, որ կամ մենակ է վերադառնալու փողոց, կամ էլ «անբարոյականների զավակների» հետ: 

Հետաքրքիր է, թե այսքանից հետո Իշխան Սաղաթելյանի հետ համատեղ ազգափրկիչ, փողոցականգնիչ ու ապստամբիչ գործով ով է զբաղվելու: 

Հետո էլ ասում են՝ Նիկոլ Փաշինյանի դիրքերն ամուր են: Էդ նրա դիրքերը չեն ամուր, էդ դուք եք ամուլ ու վանող: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   535 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ