...

Ըստ Ղուկասյանի՝ ինքն ու Ծառուկյանն էլ են ստուկաչ

Ըստ Ղուկասյանի՝ ինքն ու Ծառուկյանն էլ են ստուկաչ

- Այսինքն՝ Ձեր կարծիքով՝ պետությո՞ւնն է մարդկանց սարքում քրեական ենթամշակույթի կրող, գողական։

- Այո։ Դա այն ժամանակներից էլ պետությունն է ստեղծել, և այդպես սարքել են մարդկանց գլխին, իսկ մաքուր մարդիկ, ճիշտ ապրող մարդիկ իրենց ճիշտ են պահել։ Ես ընդհանրապես մաքուր մարդկանց կողմնակից եմ, որ մարդիկ ստուկաչ չեն դառնում, իսկ պետության հետ ով համագործակցում է՝ համ այստեղ է, համ այնտեղ, նրանք ճիշտ մարդիկ չեն։ 

Սա հատված էր Աժ պատգամավոր Վարդան Ղուկասյանի հարցազրույցից` տրված 1-in.am-ին:

«ՉԻ». Վատ լուր ունենք Գյումրիի նախկին քաղաքապետի համար: Վերցնելով ԱԺ պատգամավորի մանդատը, նա ինքը սկսել է համագործակցել պետության հետ և հետևելով իր իսկ տրամաբանությանը՝ այլևս ստուկաչ է: Եվ ոչ միայն ինքը, այլ նաև, ասենք, իր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Որպեսզի ավելի հանրամատչելի բացատրենք գժի թղթով նախկին պաշտոնյային, ինքը վաղուց «պագոնի տակ է», և եթե օրը հարյուր հատ էլ նման հարցազրույց տա, չի կարող գողական աշխարհի համար հարգված անձնավորություն դառնալ:

Թերևս նա նման մտքեր արտահայտելու ուրիշ պատճառ ունի: Միգուցե, նա արդեն իր մասին չի մտածում, այլ մտահոգված է որդու և տասնյակ զարմիկների մասին: Ինչպես հայտնի է, Սպարտակ Ղուկասյանը և զարմիկներն ունեն հարուստ քրեական անցյալ և ներկա, ուստի նրան ավելի շատ մտահոգում է նրանց ապագան, թե ինչ կարգավիճակ նրանք կունենան:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1702 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ