...

Запахло весной, метелям отбой

Запахло весной, метелям отбой

Երևանի Օպերայի և Բալետի թատրոնում՝ Արամ Խաչատրյանի համերգասրահում, մարտի 18-ին տեղի կունենա... ռուսական «Բուտիրկա» խմբի համերգը:

«ՉԻ». Շատ ու շատ տարիներ առաջ, Օպերայի շենքում, եթե չենք սխալվում, Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ սամբոյի ինչ-որ առաջնություն էր կազմակերպվել: 

Շատ մեծ աղմուկ բարձրացավ: Ո՞նց թե մեր մշակույթի գլխավոր օրրանում, մեր ազգային հպարտություն հանդիսացող վայրում ինչ-որ սամբիստներ մրցեն: Բա որ կարդաք, թե Գագիկ Ծառուկյանին ինչ քննադատության էր ենթարկում այն լրատվամիջոցը, որի լրագրողները հիմա բարձրաստիճան պաշտոնյաներ են: 

Հիմա մեր Օպերա, որտեղ Գոհար Գասպարյանն ու Լուսինե Զաքարյանն են երգել, «Սպարտակն» ու «Տրավիատան» են բեմադրվել, գողական, ավելի ճիշտ «բլատնոյ» խումբ են բերում: Ու մարդիկ Արամ Խաչատրյանի, Ալ. Սպենդիարյանի, Գրիգոր Խանջյանի պատկերների ներքո պիտի «Вот такая доля воровская» ունկնդրեն: Ունկնդրեն-ը մի քիչ չափազանցված է:  

Պատկերացնում ենք, թե ինչ մասսա է հավաքվելու այդ օրը: «Ինտերպոլը» որ ուշադիր լինի, ահագին բացահայտումներ կանի:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   594 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ