...

Իսկ կլինի՞ մի քիչ էլ ժողովրդին «արժևորեք»

Իսկ կլինի՞ մի քիչ էլ ժողովրդին «արժևորեք»

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե ցանկացած թանգարանի մուտքի տոմսը չպետք է 1000 դրամից էժան լինի, որովհետև «մշակույթը պետք է լինի հասանելի, բայց արժևորված»։

Տիկին նախարարն ակնհայտորեն «արժևորել» բառի իմաստը, այսպես ասենք, մասամբ է հասկացել։ Պատկերացնո՞ւմ եք՝ որևէ նորմալ երկրում մշակույթի նախարարին հարցնեն «ի՞նչ քայլեր եք նախատեսում մշակույթն արժևորելու համար», նա էլ ասի՝ «դե որոշել ենք թանգարանների մուտքի տոմսերը թանկացնել․․․»։ Նույն հաջողությամբ վաղն էլ կասի «կրթությունն արժևորելու նպատակով որոշել ենք, որ որևէ բուհի ուսման վարձը չպետք է պակաս լինի 3 միլիոն դրամից», առողջապահության նախարարը կասի «ՀՀ հպարտ քաղաքացիների առողջությունն արժևորելով՝ որոշել ենք, որ Հայաստանում 1000 դրամից էժան դեղ չպետք է լինի», և այլն։ Ինչո՞ւ։ Որովհետև այս կառավարությունն արժեք ասելով միայն փող է հասկանում, հետևաբար՝ սրանց համար ինչ-որ բան «արժևորելն» ընդամենը նշանակում է թանկացնել։ Ոչ թե ոլորտների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել, այլ «սպառողներից» ավելի շատ գումար քերել (որի մի մասով հետագայում աշխատավարձերը կամ մի քիչ կբարձրացնեն, կամ չեն բարձրացնի)։ Իսկ պատգամավորների օրենսդիր գործունեությունը, օրինակ, այլ սիստեմով են «արժևորում»․ միանգամից ահռելի պարգևավճարներ են տալիս, և վերջ։ Առանց հաշվի առնելու՝ դրա պահանջարկը կա՞, թե՞ ոչ, «սպառողները» համաձա՞յն են, թե՞ ոչ, և այլն։

ՎԱՐԿԱՆԻՇ

   967 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ