...

Պաշտոնս գաղտնի թող մնա

Պաշտոնս գաղտնի թող մնա

ԱԺ-ում «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանն ասել է. «Մի քանի ազգանուններ ընթերցեմ. Ծատուրյան Նիկոլայ, Չթչյան Գեղունի, Բալյան Վլադիլեն, Բաբայան Դավիթ, Միրզոյան Փարավոն, Սողոյան Ֆրիդրիխ, ամենայն հարգանքով այս արժանավորագույն մարդկանց նկատմամբ, որևէ մեկս միթե ճանաչո՞ւմ է այս անձանց որպես ժողովրդական արտիստ»:

«ՉԻ». Լավ, ոչինչ, ջահել աղջիկ է երևում, այնքան էլ ծանոթ չի Վլադիլեն Բալյանին: Սնուփ Դոգի տակ է մնացել: Թե չէ կիմանար, որ Բալյանը բավական մեծ մշակութային ժառանգություն է թողել, նրա ստեղծագործությունները տասնյակ տարիներ կատարել են Օֆելյա Համբարձումյանը, Ռաիսա Մկրտչյանը, Հովհաննես Բադալյանը ու էլի շատերը: «Սերս գաղտնի թող մնա». իմիջիայլոց, սա Բալյանի երգն է: Որտեղի՞ց իմանա: 

Բայց հարցը դա չէ. հանում եք ժողարտիստի կոչումը, հանեք, պարտադի՞ր է դա հիմնավորելու համար անուններ նշել, թե նրանց չեն ճանաչում: 

Օրինակ՝ Արմենուհի Հարությունյանին էլ հաստատ ոչ ոք չի ճանաչում, հիմա կանգնենք, ասենք՝ ինքը չպե՞տք է պաշտոն զբաղեցնի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   413 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ