...

Զինվորների ֆոնին PR-վելու ժամանակը

Զինվորների ֆոնին PR-վելու ժամանակը

ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանն այցելել է Սյունիքի մարզի մարտական դիրքեր, զրուցել զինվորների հետ ու փայտե անշուք վառարանի կողքին նստած լուսանկար հրապարակել։

Այ այդպիսին պիտի լինի իսկական հայրենասերը։ Պիտի «էս ազիզ օրով» թողնի Երևանի Աբովյան փողոցի 226 քառակուսի մետր մակերեսով իր հարմարավետ բնակարանը, 4,5 մլն դոլար դրամական միջոցները, բազմաթիվ ընկերություններում ունեցած բաժնեմասերն ու տարեկան 636 միլիոն դրամ շահույթը (տվյալները վերցված են նրա ունեցվածքի պաշտոնական հայտարարագրից) և մի քանի հազար դոլարանոց բրենդային շորերը հագին՝ գնա զինվորների վառարանի կողքին նկարվի։

Բա չէ, ՔՊ-ականների նման, որոնց ունեցվածքների հայտարարագրերը դեռևս «համալրման ակտիվ փուլում են» (չնայած՝ շատ դեպքերում արդեն տվել-անցել են նախկիններին), ու որոնք ճիշտ նույնպիսի, բայց «նվեր ստացած» բնակարանները թողնում են և ճիշտ նույնպիսի բրենդային շորերով նկարվում զինվորների ճիշտ նույնպիսի անշուք վառարանների ֆոնին։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   386 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ