...

Զոռով իրենց գլխին սարքում են

Զոռով իրենց գլխին սարքում են

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Factor.am-ի հարցին, թե արդյոք Վանեցյանի պաշտոնանկության պատճառը եղել է Փաշինյանների ընտանիքի դեմ հակաքարոզչությունը, պատասխանել է․ «Կարծում եմ՝ քիչ պատճառ չէ: Դա պատճառներից մեկն է: Պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել, նաև այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը»։

Մի հատ ժամանակագրականով հիշեցնենք, թե բանը ոնց էր եղել. «Հայկական ժամանակ» թերթը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի հետ, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավ է իրականացրել:

Հետո սկսվեց Մարիամ Փաշինյան vs Արթուր Վանեցյան ինստագրամաֆեյսբուքյան հեռակա բանավեճը:

Կարդացինք, մի տեղ խնդացինք, մի տեղ՝ զայրացանք, համարեցինք, որ սա քաղաքական պայքարի տարբերակներից մեկն էր:

Բայց հիմա Հրաչյա Հակոբյանը չափազանց ամբիցիոզ հայտարարություն է արել, որը չպետք անհետևանք մնար: Որովհետև դա հաղորդում է հանցագործության մասին: Պետական հեղաշրջման փորձը հանցագործություն է, պատժվում է քրեական օրենսգրքով և հետևաբար, իրավապահ մարմինները պետք է Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը ընթացք տային: Չեն տվել: Ինչից ենթադրում ենք, որ «Իմ քայլի» պատգամավորը ձեռքի տակ չունի անհրաժեշտ հիմքեր, որոնց կապացուցեին, որ Ա. Վանեցյանը պետական հեղաշրջման փորձ է իրականացրել, դրա համար են հանել:

Նման հայտարարություն անողն ինքը պետք է դատախազությանը դիմեր և պահանջեր ժամ առաջ Վանեցյանի նկատմամբ քրեական գործ հարուցել: Չի արել: Ընկեր ջան, բա որ պիտի մի բան հայտարարեք, որն անհիմն է, ու չեք կարող տակից դուրս գալ, էլ ինչո՞ւ եք հայտարարում, ինքներդ ձեզ վարկաբեկում, դեռ մի բան էլ կարող են ձեզ զրպարտության համար դատի տալ: Արդեն մեկուկես տարի է, խորհրդարանում եք, դժվա՞ր է մի քիչ օրենքներ կարդալ, սովորել, թե հրապարակավ ինչ կարելի է ասել, իսկ ինչ՝ ոչ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1735 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ