ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտարարել է. «Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից»:
«ՉԻ». Ինչ-որ մի տեսակ մեզ դուր չի գալիս այս զրոյական կետը: Հիշում ենք՝ մի անգամ Փաշինյանը հայտարարեց, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները սկսելու է զրոյական կետից, արդյունքում զրո ստացանք: Մի բան էլ մինուսով դուրս եկանք:
Հիմա որ Անդրանիկ Քոչարյանը սահմանազատման գործընթացը զրոյական կետից սկսելու մասին է ասում, էդ հեչ լավ չի, սիրտներս տհաճ բաներ է վկայում: Գոնե 0,1 կետից սկսեն: Թե չէ զրոյականից սկսեն, էլի կարող է զրոյի վրա էլ մնանք: