...

2008-ին խելքը չէր հասնում

2008-ին խելքը չէր հասնում

«Սա հեղաշրջում չէ, սա բանակի միանալն է ժողովրդին». Սեյրան Օհանյան:

«ՉԻ». Լավ, ինչպես բացատրես ընդդիմության առաջնորդներին, որ դերերի ճիշտ բաշխում անեն: Հո դուք Նիկոլի հաճախորդները չե՞ք, որ այնպիսի հայտարարություններ եք անում, որոնք միայն հեգնելու առիթ են տալիս:

Լևոն Երանոսյանը, որը տարիներ շարունակ ծեծել և բիրտ ուժ է կիրառել ցուցարարների հանդեպ, այսօր խոսում է ժողովրդի դեմ ուժ կիրառելու անթույլատրելիության մասին: Սաշիկ Սարգսյանը խոսում է կոռուպցիայի մասին: Սեյրան Օհանյանի խոսքերը արդեն մեջբերեցինք:

2008 թվականին Օհանյանը զբաղեցնում էր գլխավոր շտաբի պետի պաշտոնը և դատապարտում էր Մանվել Գրիգորյանի ու Սեյրան Սարոյանի հնչեցրած կոչը, որ չի կարելի ուժ կիրառել ժողովրդի դեմ: Հիմա 180 աստիճան հակառակ տեսակետն ունի բանակի՝ քաղաքական գործընթացներին ներգրավվածության վերաբերյալ: Ի վերջո, գեներալը պետք է հասկանա, որ սա Ռուզաննա Խաչատրյանի «գարդերոբի» հարցը չէ, որ ըստ տրամադրության՝ փոխես գույները և ոճը:

Ինչ էլ ասենք, միևնույն է գործող իշխանությունն է մեղավոր: Եթե Մարտի 1-ի դատավարությունը ընթանար բնականոն հունով, հիմա հանրությունը տեղեկացված կլիներ, որ Սեյրան Օհանյանը արդեն հեղաշրջման հաջող իրականացրած փորձ ունի և կնախընտրեր խոսել ուրիշ բաներից: Օրինակ՝ նորաձևության գարուն-ամառ նոր թրենդներից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   975 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ