...

3 միլիոն վարչապետներից մեկը՝ Բյուրականում

3 միլիոն վարչապետներից մեկը՝ Բյուրականում

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 17-ին թալանել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ Բյուրականում գտնվող առանձնատունը։ Կողոպտիչը, ով առանձնատնից խմիչք և հուշանվերներ էր գողացել, շատ արագ հայտնաբերվել և ձերբակալվել է։

«ՉԻ»․ Այ սա արդեն իսկապես անարդարություն է։ Կողոպտիչը պիտի ոչ թե ձերբակալվեր, այլ պարգևատրվեր և ՔՊ ցուցակով դառնար Բյուրականի համայնքապետ։ Մարդն իր սրտի վարչապետի գործն է շարունակել, պարզապես նախկինների թալանածը ոչ թե քյաբաբ առ քյաբաբ է վերադարձրել, այլ շիշ առ շիշ։ Իսկ թե ինչու է ժողովրդին վերադարձնելու փոխարեն պահել իր համար․․․ Մեր մեջ ասած՝ այստեղ նույնպես շատ չի շեղվել իր սրտի վարչապետի «ռազմավարությունից»։

Բացի այդ էլ՝ իշխանությունները հանգիստ կարող են առգրավված շշերն օգտագործել կոռուպցիայի դեմ պայքարի նպատակներով։ Ամենայն հավանականությամբ՝ այդ խմիչքները թանկարժեք են եղել և ժամանակին ինչ-ինչ նկատառումներով նվիրվել են Աղվան Հովսեփյանին, այնպես որ՝ դրանց վրա ինչ մատնահետքեր ասես կարելի է գտնել։ Հո միշտ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հույսին չե՞ն մնալու։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1021 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ