...

Սպասելով փախածների արձագանքին

Սպասելով փախածների արձագանքին

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ներկայումս մի շարք քրեական հոդվածներով մեղադրվող և կալանքի տակ գտնվող Աղվան Հովսեփյանը դատական նիստում ասել է. «Մեկուսարանում լինելն ինձ համար ավելի լավ է, քան Մոսկվայում՝ փախուստի մեջ»:

«ՉԻ». Պետք է խոստովանել, որ անկախ Աղվան Հովսեփյանի հանդեպ վերաբերմունքից, սրանք որոշակի հարգանք առաջացնող խոսքեր են: Չգիտենք՝ ինչով կավարտվի Աղվան Հովսեփյանի դատավարությունը, որքանով են հիմնավոր նրան ներկայացրած մեղադրանքները, բայց այս մարդը դատարանի դահլիճից մի շռնդալից ապտակ հասցրեց բոլոր նրանց, ովքեր փախել են Հայաստանից ու հիմնականում Ռուսաստանում են թաքնվում:

Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես Աղվան Հովսեփյանի խոսքերին կարձագանքեն Քեթրինի Միհրանը, Միքայել Հարությունյանը, Գևորգ Կոստանյանը և ուրիշ այլ փախածներ:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   8683 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ