...

Ա.Ա.-ին տեսնող լինի, Ա.Ք.-ին ասեք

Ա.Ա.-ին տեսնող լինի, Ա.Ք.-ին ասեք

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Հոկտեմբերի 27-ի գործով մի կարևոր վկա կա՝ Ալեքսան Հարությունյանը, ո՞րտեղ է նա»:

«ՉԻ». Ի՞նչ եք աչքներդ չռած մեզ նայում. մարդը հարց է տվել, պատասխանեք: Մենք էլ չգիտենք՝ ում վրա ենք մուննաթ գալիս, որովհետև պարզ չէ, թե Անդրանիկ Քոչարյանը Ալեքսան Հարությունյանի տեղակայման վայրը ումից է փորձում ճշտել: 

Մեծ հաշվով, այդ մենք պետք է Անդրանիկ Քոչարյանին հարցնեինք, թե Ալեքսան Հարությունյանը որտեղ է: Որովհետև ոչ թե մենք, այլ ինքն է իշխանությունը: Ընդ որում՝ արդեն 5 տարի: Եվ հոկտեմբերի 27-ի գործի, դրա հետ կապված անձանց մասին ինքը պետք է պատասխաններ տա, ոչ թե անհասցե հարցադրումներ անի:

Այնպես որ, 27-ի գործի բացահայտման մասին մոռացեք: Էս մարդիկ մինչև հիմա նույնիսկ Ալեքսան Հարությունյանի գտնվելու վայրը չեն բացահայտել, էլ ուր մնաց, որ մի հատ էլ ավելի լուրջ սպասելիքներ ունենանք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   529 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ