...

Ադրբեջանական գերությունից դեպի հայկական գերություն

Ադրբեջանական գերությունից դեպի հայկական գերություն

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խորհրդարանում ընդունեցի Ադրբեջանի կողմից գերեվարված և վերադարձած Արմեն Բուդոյանին: Մեր հայրենակիցը պատմեց, թե ինչպես են ինքն ու իր ընկերները գերեվարվել առաջադրանք կատարելիս և 17 օր անցկացրել Բաքվի բանտում: Այդ օրերի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունից որևէ մեկը նրա ընտանիքի անդամների հետ կապ չի հաստատել:

Արմենը գերությունից վերադարձել է Հայաստան և պարզել, որ հայտնվել է կադրերի ռեզերվում: Նա նշում է, որ չի արժանացել այն ուշադրությանը, որին սովորաբար կադրերի ռեզերվում գտնվողներն են արժանանում, և այդ ամիսների ընթացքում իրեն չեն ֆինանսավորել:

Բացի այդ, զինծառայողները Պաշտպանության նախարարության հետ բնակարանի վարձի պայմանագիր էլ ունեն, որով նախատեսվող գումարը նույնպես չեն վճարել, և վարձակալած բնակարանի սեփականատերը Արմենին, նրան կնոջն ու երեք անչափահաս երեխաներին տանից դուրս է հանել:

Հայրենիք վերադառնալուց հետո Արմենը նամակ է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարին, սակայն այդպես էլ արձագանք չի ստացել»:

«ՉԻ». Սա ընդամենը մի էպիզոդ է, բայց այն ցույց է տալիս այսօրվա պետության վիճակն ու էությունը: Սա ցույց է տալիս պետության վերաբերմունքը իր քաղաքացու, իր հայրենիքը պաշտպանած զինվորի հանդեպ: 

Թողես, մեր իշխանավորները, լեզուները մի կիլոմետր երկարացրած, բլբլան. հպարտ քաղաքացի, մարտունակ բանակ, հերոս զինվորներ... սրանով ե՞ք հպարտանում, այս նվաստացուցիչ պատմությունով: Պատմություն, որը ոչ միայն մեզ մոտ են կարդում, այլ նաև՝ դրսում, ու դրա հիման վրա հիանալի պատկերացում ստանում, թե ինչ է ներկայացնում այսօրվա Հայաստանը, էլ չենք խոսում՝ վաղվա Հայաստանի մասին: 

Մարդը ադրբեջանական գերությունից փրկվել, վերադարձել է, հիմա էլ սրանց գերին է դարձել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   999 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ