ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքը, ասել է.
«Հայկ Հարությունյանի ինքնասպանությունն այս իշխանության խղճին է։ Ազնիվ, անկաշառ, պետական մտածողությամբ մարդ էր։ Սպայի պատվով ապրած մարդ։ Ու պարզ է, թե մանր կամակատարները ինչ ընտրության առաջ են կանգնեցրել գեներալ-գնդապետին։ Ոչնչությունների հանդեպ զզվանքն ու անզորությունն է ստիպել մարդուն գնալ այս քայլին։ Արյուն էիք ուզում։ Ստացաք»։
«ՉԻ». Աղվան Վարդանյանն է խոսում. արյունից: Երևի մոռացել է, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության առանցքային կազմակերպիչները ՀՅԴ-ից էին: Մոռացել է, թե դաշնակների խղճին որքան արյուն կա, մոռացել է «Դրո» ահաբեկչական կառույցի մասին, որի ղեկավարները չհասցրին արյուն թափել: Փոխարենը Ռոբերտ Քոչարյանը եկավ, նրանց բոլորին բաց թողեց, որպես իր գաղափարական հենարան, ու հոկտեմբերի 27-ին հասցրեցին:
Բայց սա չի հետաքրքիրը. Աղվան Վարդանյանի տրամաբանությամբ, Հայկ Հարությունյանը ինքնասպանություն է գործել, որպեսզի ցուցմունք չտա մարտի 1-ի գործով դատավարությունում: Դա նշանակում է, որ առաջիկայում էլի ինքնասպանություններ են լինելու, քանի որ լիքը մարդ պետք է ցուցմունք տա դատարանում:
Ամենացավալին այն է, որ պոտենցիալ ինքնասպանվողների մեջ է նաև հենց ինքը՝ Աղվան Վարդանյանը: Մարդը մարտի 1-ի սպանդի ժամանակ ԱԺ պատգամավոր է եղել, քվեարկել է ընդդիմադիր պատգամավորներին կալանավորելու «սուրբ» գործընթացի օգտին, իր դաշնակ ընկերների հետ միասին Քոչարյանի մոտ քննարկել է մարտի 1-ի օպերացիայի հարցը: Ափսոս, շատ ափսոս, Աղվան Վարդանյանը մեզ դեռ պետք է:
Իսկ այն, որ սույն դաշնակը Քոչարյանի համար այսպես դոշ է տալիս, դա էլ է հասկանալի. տարիներ շարունակ սնվել է քոչարյանական աղբյուրներից, կապիտալ կուտակել, 1998թ. նախագահական ընտրություններում եղել է Քոչարյանի նախընտրական շտաբի մունետիկը՝ մամլո ծառայության ղեկավարը: Բա ի՞նչ էիք ուզում: