Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել և գրել. «Մեր այսօրվա ընթրիքը պատրաստեցի մեր աճեցրած բանջարեղեններով»:
«ՉԻ». Այս գրառման հետ կապված թեժ քննարկումներ են գնում, և բանավեճերում ամենաշատը գիտե՞ք՝ ինչն է մարդկանց հետաքրքրում. Աննա Հակոբյանը դիտմա՞մբ է նման բաներ գրում, թե՞ պարզապես չի հասկանում, չի հետաքրքրում:
Այսինքն, ամեն օր Արցախից դատարկ խանութներն են ցույց տալիս, թերսնվող երեխաներ, հումանիտար ճգնաժամ, ու այդ ֆոնին մեր երկրի ղեկավարի կինը իր պատրաստած ճաշերով է հպարտանում:
Ընդ որում, երկու հակադիր կարծիք է հնչում. մեկը, հասկանալի է, թունդ քննադատությունն է Աննա Հակոբյանի հասցեին: Բայց կան նաև այսպիսի կարծիքներ, օրինակ՝ լավ է անում, բա հո Ղարաբաղի գերին չենք, կրակը հո չե՞նք ընկել, կամ՝ Արցախի երեսից մենք ենք 30 տարի վատ ապրել, ու էս կարգի բաներ:
Ստացվում է, որ Աննա Հակոբյանն իր գրառումներով հանրության մի մասին իր դեմ է հանում, մի մասին էլ՝ արցախցիների: Բայց եկեք դա պառակտում չասենք: